Արմինֆո.Դավիթ Սարգսյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ Սարգսյանը (2019թ. սպա-զինծառայողի ծեծի հետ կապված սկանդալի պատճառով աշխատանքից ազատված Վայոց ձորի մարզպետ, իշխող կուսակցության անդամ Տրդատ Սարսգյանի եղբայրը) այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ. հունիսին, նա նախկինում Սփյուռքի նախարարությունում զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը: