Արմինֆո. Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ ստիպված իրենց տները լքող և տարածաշրջանից հեռացող հայերի աճող թվի ֆոնին: Այդ մասին հայտարարել Է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
"Տագնապած եմ Լեռնային Ղարաբաղում իրենց տներից փախչող հայերի աճող թվի եւ պայթյունի առնչությամբ, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն: Իսպանիայի կողմից կուղարկվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության իսպանական գործակալության օգնությունը", - հաղորդել է նա՝ Twitter-ի իր միկրոբլոկում։
Ավելի վաղ պաշտոնական Մադրիդն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը ՝ հանուն խաղաղ կարգավորման: