Արմինֆո. Այսօր վաղ առավոտյան Լաչինի միջանցքի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետական նախարար, գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը: Այդ տեղեկությունը «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում հաստատել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
Նա նշել է, որ Վարդանյանի հետ կապը կորել է, միջադեպի մասին նա իմացել է տեղեկացել է ադրբեջանական աղբյուրներից: Զոնաբենդը կատարվածի մանրամասներին չի տիրապետում։