Արմինֆո.Շվեդիան Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) միջոցով 15 միլիոն շվեդական կրոն է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդասիրական կարիքները հոգալու համար: Այդ մասին հաղորդել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Նրա խոսքով ՝ Շվեդիան տրամադրել է նաև բժշկական տրանսպորտ, սննդամթերք և ֆինանսական նվիրատվություններ: