Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այս պահին նրանք անցնում են հետազոտություններն ու ստանում անհրաժեշտ բուժում:
Բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն», - ասվում է հաղորդագրությունում