Արմինֆո.Նախիջևանում ավարտվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ բանակցությունները:
Հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում ՝ մամուլի համար փակ ռեժիմով, և տևել է մոտ մեկ ժամ:
Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր: