Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նաախարարության մամուլի ծառայությունը:
«16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը` միջին ծանրության», - ասվում է հաղորդագրությունում: