Արմինֆո.Վերջին օրերին Ադրբեջանն անընդունելի ոճրագործություններ և ռազմական գործողություններ է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ "TF-1" հեռուստաալիքի եթերում։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ֆրանսիան շարունակելու է Արցախին մարդասիրական օգնության նախաձեռնությունները՝ պարենային և այլ կարիքների բավարարման տեսքով:
Մակրոնը հավելել է, որ քաղաքական մակարդակում Փարիզը կշարունակի աջակցություն ցուցաբերել, որպեսզի կայուն խաղաղության շուրջ համաձայնագրում, որը կարող է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միայն բանակցությունների միջոցով, հաշվի առնվեն եւ պահպանվեն "ազգային փոքրամասնությունների" իրավունքները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում:
<Եվ երրորդ. Ֆրանսիան այժմ չափազանց զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ հենց նա է այժմ խաղասեղանին", - ընդգծել Է Մակրոնը։
Միաժամանակ, Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային աջակցելու համար։ "Ռուսաստանն այժմ Ադրբեջանի մեղսակիցն է, մինչդեռ, Բաքվի դաշնակից Թուրքիան միշտ կողմնակից է եղել նրա գործողություններին։ Ահա թե ինչ ռիսկեր կան հիմա: Ֆրանսիան կաջակցի հայ ժողովրդին ՝ միջազգային իրավունքին համապատասխան", - ամփոփել է նա, հաղորդում են ԶԼՄ-ները։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը "հակաահաբեկչական գործողության" պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ: Թշնամական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ վիրավորվել են, հաղորդվում է ավելի քան 200 զոհի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում, տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ: Սեպտեմբերի 20-ին Արցախն ընկավ ։ Ադրբեջանը սկսել է բռնի կերպով իրեն ենթարկել ԼՂՀ-ը։ Արցախի հազարավոր խաղաղ բնակիչներ այժմ գտնվում են Իվանյան քաղաքում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման կետում ։ Տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը թույլ չի տալիս նրանց տարհանել Հայաստան ։ Բացի այդ, սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Ադրբեջանը նպատակաուղղված գնդակահարել է ռուսական խաղաղապահ զորակազմի մեքենան, զոհվել է 5 մարդ, այդ թվում նաև ՌԽԶ փոխհրամանատարը: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացել է Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպում: Ադրբեջանը պահանջել է Արցախի Պաշտպանության բանակի զինաթափում, բոլոր զինծառայողների գերեվարում և բոլոր պետական կառույցների վերացում: Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Արցախի պաշտպանության բանակի լուծարման գործընթացը: Ավելին, հայտնի է դարձել, որ ՌԽԶ մոտ 50 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել արցախցիների համար, որոնցից շատերը երրորդ օրն է ՝ քնում են բաց երկնքի տակ, քանի որ թշնամու հերթական ագրեսիայի հետևանքով անօթևան են դարձել: Միջազգային հանրությունը մատների արանքով է նայում Արցախում Ադրբեջանի վայրագություններին։ Տեղեկություններ են ստացվում, որ թշնամական կողմը ոչնչացրել է սեպտեմբերի 19-20-ը գրավված գյուղերի բնակչությանը ։
Առավոտյան ժամը 6-ի դրությամբ արդեն 2906 բռնի տեղահանված արցախցիներ ժամանել են Հայաստան ։ Երեկ երեկոյան հայտնի է դարձել նաև, որ Արցախը միացրել են Ադրբեջանի էներգահամակարգին ։ Երևանում և մարզերում չեն դադարում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ