Արմինֆո. Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվությունն ու փողը, բայց նաև պետք է իմանան, որ այս ամենը մի օր վերջանալու է:
Թումանյան փողոցից մարդկանց` մայթերից, առանց օրինական պահանջ ներկայացնելու, առևանգեցին ու դա այն դեպքում, որ դրան զուգահետ պարեկային ծառայության մայորը համաձայնվել էր ուղեկցել խաղաղ ակցիան: Ինչ արած, պետք է արձանագրել ու շարունակել պայքարը», - գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերսկսվել են ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները խնդիր են տեսնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեջ ՝ պահանջելով նրա հրաժարականը։