Կիրակի, 24 Սեպտեմբերի 2023 13:26
Նաիրա Բադալյան

Փաշինյանը հայտարարել է, որ առաջնորդում է ՀՀ «անկախության պաշտպանության շարժումը»

Փաշինյանը հայտարարել է, որ առաջնորդում է ՀՀ «անկախության պաշտպանության շարժումը»

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին հանդես է Անկախության մասին ուղերձով: Կառավարության հաղորդագրության համաձայն, Փաշինյանի ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար:

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն Հայաստանի Հանրապետության պետական շահերի և անվտանգության տեսակետից: Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021թ. մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022թ. սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել:

2020թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին:

 

Ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումն իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է:

 

Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա: Իհարկե, Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա: Բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում:

 

Սրանով սակայն, վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլև ավելի կսրվեն: Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել՝ մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Ընդ որում, նման քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված Կառավարության հետ, և այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում: Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016թ. չորսօրյա պատերազմը, 2014-2015թթ. տեղի ունեցած սահմանային լարումները և այլն:

 

Մենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնվել: Բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունն՝ այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկային, կոռեկտության բոլոր նորմերը՝ ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

 

Այս քայլերին ի պատասխան մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը, և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը:

Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար: Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ: Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման: Մենք այս շարքում ենք դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից: Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրեցինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է:

 

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ և ժողովրդավարական պետություն: Բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ և ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը, և մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց և նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր ազատության նկատմամբ: Վերջին տարիներին և այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ: Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Եվ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է, թե՞ ծայրագավառային հնազանդության:

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը: Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից ՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես:

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կորցրել և չի կորցնի իր հպարտությունը ու հաստատակամությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ադրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնինԱդրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումը
ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և ՎրաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետIDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
"Հայաստան" խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները
Երևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցերԵրևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
Հայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստՀայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունիՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետ
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն էՓաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկանՀայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները
Խորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրըԽորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ ԳրիգորյանինՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիգորյանին
Երևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուցԵրևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուց
Նարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունըՆարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունը
Նախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորըՆախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ովԵրևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ով
Շինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումըՇինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումը
Երևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձրԵրևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձր
Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։
Անհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասներըԱնհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորումՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորում
Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը
Երևանը հավերժացրել է մեծ Ֆրունզիկի հիշատակը․ քաղաքի զբոսայգիներից մեկում բացվել է արվեստագետի հուշարձանըԵրևանը հավերժացրել է մեծ Ֆրունզիկի հիշատակը․ քաղաքի զբոսայգիներից մեկում բացվել է արվեստագետի հուշարձանը
Փաստաբանը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի՝ իրանցի գործարարների հետ բանակցությունների տեսանյութը, որն ապացուցում է նրա անմեղությունըՓաստաբանը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի՝ իրանցի գործարարների հետ բանակցությունների տեսանյութը, որն ապացուցում է նրա անմեղությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասինՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին
Նոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցումՆոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում
ՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտումՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտում
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբ
Սամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնաՍամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնա
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը
Հարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներՀարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներ
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվիՀայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։
Երևանը կնշի իր 2808-ամյակըԵրևանը կնշի իր 2808-ամյակը
ՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովըՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստըՀայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստը
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը 
Հայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆՀայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆ
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառովՀայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառով
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ
ԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունըԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Ծառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասինԾառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին
Սամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատովՍամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատով
Հայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտին
Երեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերըԵրեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերը
Արամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալԱրամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալ
Ռուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերՌուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցեր
Քրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանումՔրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանում
«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել"ԱՊՀ+1" ձևաչափ
Հայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել  երեխաների պաշտպանության համակարգըՀայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել երեխաների պաշտպանության համակարգը
Դատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզըԴատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզը
Արթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցումԱրթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ