Arminfo.info


 Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023 19:25
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ փոխարտգործնախարար. Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ողջ մարդկության համար

ՀՀ փոխարտգործնախարար. Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ողջ մարդկության համար

Արմինֆո. «Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական նիստն անցկացնելու համար, որը կարևոր հնարավորություն է գնահատելու ընդհանուր պատմական և մշակութային ժառանգության խթանման ուղղությամբ մեր համագործակցության առաջընթացը և բացահայտելու այս համատեքստում առկա բացերը», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանն իր ելույթում:

 

«Հայաստանն արժևորում է Ֆորումը որպես մշակութային երկխոսության և համագործակցության համար առանցքային հարթակ, որն ի զորու է հասցեագրել այն էական մարտահրավերները, որոնց բախվում է մեր շարունակապես գլոբալացվող աշխարհը: Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցելու և նպաստելու հավաքական ջանքերին՝ ուղղված միջմշակութային երկխոսության, փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը:

 

Մարդկության նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը կարևոր տարր է խաղաղության, կայուն զարգացման, սոցիալական համախմբվածության և համերաշխության, խտրականության բացառման և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված արդյունավետ քաղաքականության խթանման գործում:

 

Աշխարհի տարբեր մասերում զինված հակամարտությունները կործանարար ազդեցություն ունեն մշակութային և կրոնական կոթողների վրա։ Տվյալների հավաքագրման բարելավումը, մոնիտորինգի և գնահատման վստահելի մեխանիզմների ներդրումը, համագործակցության և տեղեկատվության փոխանակման խթանումը, թվային և արբանյակային տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև նորարարական լուծումները ստեղծում են հսկայական գործիքակազմ՝ նպաստելով մշակութային ժառանգության պաշտպանությանը և մշակութային վանդալիզմի կանխարգելմանը:

 

2018թ. հուլիսի 13-ի Տիուանակոյի հռչակագրում ֆորումի անդամները մտահոգություն էին հայտնել, որ զինված հակամարտությունները լուրջ սպառնալիք են դարձել համաշխարհային ժառանգության կոթողների պահպանության համար։ Ինչպես նշված է 2022թ. դեկտեմբերի 4-ի Բաղդադի հռչակագրում` մեր ազգերը կիսում են խորը մտահոգությունները՝ կապված մշակութային արժեքների, այդ թվում՝ կրոնական վայրերի ոչնչացման, կողոպուտի և յուրացման հետ:

 

Այս համատեքստում, Հայաստանը համոզված է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ երկրները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն՝ խթանելու համագործակցությունը համաշխարհային ականավոր կազմակերպությունների՝ օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Հնագույն քաղաքակրթությունների մշակութային ժառանգության խթանման հարցում մենք ունենք չիրացված ներուժ՝ որպես ողջ մարդկության ընդհանուր հարստություն: Հայաստանը պատրաստ է համատեղ նախաձեռնություններ իրականացնել ֆորումի անդամների հետ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում։

 

Պարո՛ն նախագահող, Ցավոք, հայկական մշակութային ժառանգությունը բախվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացման Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում, որոնք 2020 թվականի պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տարածաշրջանում Հայաստանի քաղաքակրթական ներկայությունը ջնջելու իր անողոք արշավի միջոցով Ադրբեջանը ձգտում է ժխտել այդ ժառանգության բուն էությունը:

 

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության օբյեկտների կանխամտածված ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ողջ մարդկության համար: Այն պահանջում է միանշանակ դատապարտում և վճռական պատասխան։ Մենք խորապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը՝ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ. առաքելություն, որին Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտել է։

 

Բնիկ հայ բնակչության ժառանգության դեմ իրականացված էթնիկ և կրոնական ատելության հիման վրա իրականացված մշակութային ցեղասպանությունը հանդիսանում է իրենց նախնիների հայրենիքում հայերին արմատախիլ անելու պետական քաղաքականության ավելի լայն պատկերի մի մաս՝ կյանքի հետ անհամատեղելի պայմաններ ստեղծելու միջոցով:

 

Իմ ելույթի պահին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր նախնիների հողում պայքարում է իր գոյության համար։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն առանց որևէ դրդապատճառի սանձազերծեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Ծանր ռազմական տեխնիկայի միջոցով Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր մյուս քաղաքների ու բնակավայրերի զանգվածային և թիրախավորված հրետակոծության արդյունքում գրանցվել են մեծ ավերածությունները և մարդկային ծանր կորուստներ․ տասնյակ սպանվածներ, հարյուրավոր վիրավորներ՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում՝ որոնցից 7-ը՝ երեխա, 3-ը՝ կին։

 

Ադրբեջանական ագրեսիայի այս նոր ալիքին նախորդել է դեկտեմբերի 12-ից սկսած Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ուղղին է՝ կյանքի ճանապարհը։ Այս անմարդկային շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ մասնավորապես ամենախոցելի խմբերը, կանգնել են լիակատար մարդասիրական ճգնաժամի և սովահարության իրական վտանգի առաջ։

 

Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողություն նախաձեռնությունը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Էռնեստո Մենդեսը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուի Մորենո-Օկամպոն և շատ ուրիշներ ահազանգել են ցեղասպանության իրագործման վտանգի մասին։

 

Հուսով ենք, որ մեր հավաքական ջանքերի և մարդկության, խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության արժեքներին անդրդվելի հանձնառության շնորհիվ մենք կկարողանանք նշանակալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում վերահաս հումանիտար աղետի և էթնիկ զտումների կանխարգելմանն ուղղված համընդհանուր ջանքերում:

 

Պարո՛ն նախագահող, Որպես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող և տարբեր ազգերի և մշակույթների հետ փոխզարգացման բազմադարյա ավանդույթներ ունեցող պետություն՝ Հայաստանը հետևողականորեն պատրաստակամություն է հայտնում համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդարացի իրականացման գործում և ներդնում ունենալ միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության խթանմանն ուղղված համընդհանուր ջանքերում:

 

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ համագործակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի գործընկեր երկրների հետ՝ համատեղ առաջ մղելու և պաշտպանելու ընդհանուր ժառանգությունը, որն անփոխարինելի արժեք է ներկայացնում ողջ մարդկության համար՝ որպես պատմության, ինքնության և մշակութային հիշողության բացառիկ արտահայտություն», - ընդգծել է Հայաստանի փոխարտգործնախարարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. Սամվել Կարապետյանը կալանքի տակ էլ հազար անգամ ավելի ազատ է, քան Հայաստանի իշխանությունները. "Տաշիր" ԸԽ ղեկավարի որդի
Միքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմՄիքայել Աջապահյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել կալանավորման մասին որոշման դեմ
Հայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիներըՀայաստանն ու Վիեննան քննարկել են միգրացիայի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման ուղիները
Միրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակմանՄիրզոյան. Հայաստանը ձգտում է Չինաստանի հետ կապերի խորացման՝ առանց որևէ սահմանափակման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 4-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 4-ին
Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտիցՀՀ ՔԿ. Կալանավորները խարդախությամբ զբաղվել են հենց բանտից
Հայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնելՀայաստանը ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն է  հայտնել
Հայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրըՀայաստանն ընդլայնում է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագիրը
Արդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասինԱրդարադատության նախարարը հայտարարել Է ԶԼՄ-ների ոլորտում ինքնակարգավորող մարմնի ստեղծման մասին
Նոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարարՆոր սահմանադրության գաղափարական հիմքերը կորոշվեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի արդյունքում. արդարադատության նախարար
Թմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանաԹմրաշրջանառությունից հանվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված ավելի քան 7 կգ մարիխուանա
Արդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունըԱրդշինբանկում ամփոփվեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀայաստանինՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը 9,6 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Հայաստանին
Հայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգՀայաստանը փոխում է ՄԻԵԴ-ի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ
Առաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններԱռաջիկա երեք օրերին Հայաստանի ողջ տարածքում կդիտվի անձրևային եղանակ. օդերևութաբաններ
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
Փաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացումՓաշինյանը պահանջել է Ամենայն հայոց կաթողիկոսի արտահերթ ընտրության անցկացում
Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել Թուրքիայում առաջարկել են Հայաստանի հետ սահմանի անցակետը վերանվանել "Թալեաթ փաշա"
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահՍարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ
ԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակումԶԼՄ. Ալիևն ու Փաշինյանը հուլիսին կհանդիպեն Դուբայում՝ խաղաղության գործընթացի շրջանակում
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
ՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներովՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներով
ԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցըԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը
Քաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրըՔաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը
Հայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբՀայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբ
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ադրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացիԱդրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացի
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտինԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտին
Ընդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. ՓաշինյանԸնդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. Փաշինյան
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  2-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 2-ին
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Ռուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջովՌուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
ԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնինԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնին
Հուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել ԿարապետյանիՀուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Երևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
«Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի «Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի "Կորիզ" մրցույթի ժյուրին
Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասինՀայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասին
Հայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերըՀայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերը
Փաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըՓաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
"Չստանդարտացված" Եվրոպա կամ ինչու է Բաքվում ԵՄ դեսպանն իրեն համարել քրեական համայնքի անդամ
Ռուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախմանՌուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախման
Սարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմությունՍարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է