Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Նյու Դելի): Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մեկ այլ հրամանագրով Խաչատուրյանը Յուրի Բաբախանյանին հետ է կանչել Հնդկաստանում և, համատեղության կարգով, Նեպալում ու Շրի Լանկայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Ավելի վաղ Աֆյանը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ սահմանակից պետությունների դեպարտամենտը։