Արմինֆո.Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը։ Այս պահին մարզիկը ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։
«Նրա ընկերները նշում են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու։ Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։
Նշվում է, որ Իգորն արդեն մի քանի վիրահատություն է տարել։ Այսօր երիտասարդ տղան բոլորի աջակցության կարիքն ունի», - հաղորդում է «Փաստինֆոն»։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության դիմաց ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ՝ կապված նրա վարած կործանարար քաղաքականության հետ, որի արդյունքում Արցախի բնակչությունը հայտնվել է Ադրբեջանի կողմից ֆիզիկական բնաջնջման եզրին, ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել: Լուսաձայնային նռնակներ են թռել քաղաքացիների ուղղությամբ։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ հոսպիտալացվել են