Արմինֆո.Համացանցում շրջանառվող լուրը, թե, իբր, ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:
Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար», - ասվում է հաղորդագրությունում: