Արմինֆո.ՄԱԿ ԱԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին նվիրված նիստից հետո կայացել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որը զրուցակիցները նվիրել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Ինչպես հաղորդել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում, կողմերը վերահաստատել են տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի գործողություններն ու ջանքերը զսպելու համար վճռական միջազգային միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: