Արմինֆո. Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին զենքի և զինամթերքի հանձնումը, հաղորդում է ՌԽԶ-ի մամուլի ծառայությունը:
Բացի այդ, նշվում է հաղորդագրության մեջ, Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումները լքում են իրենց դիրքերը՝ Եվլախի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Այսօրվա դրությամբ հանձնվել է ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, նռնակներ, ականանետեր, «ՊՏՈՒՌ» և «ՊԶՌԿ»