Արմինֆո. Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խորը ափսոսանք հայտնում բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաջա Լաբիբը։
"Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև դադարեցնել կրակը", - գրել է Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր միկրոբլոգում ՝ կիսվելով արտաքին կապերի եվրոպական ծառայության (EEAS) տեղեկատվությամբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ: