Արմինֆո. Հայաստանի մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի մոտ:
Նրանք ԿԽՄԿ-ից պահանջում են ապահովել վիրավորների և ծանր հիվանդների տեղափոխումը Հայաստան՝ որպես Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային կազմակերպություն։ Միևնույն ժամանակ, բուժաշխատողները խնդրում են ապահովել նաև իրենց մուտքը Արցախ՝ տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար։ "Կապը դժվարացել է, բայց որքանով մենք տեղեկացված ենք, իրավիճակն այնտեղ շատ ծանր է", - ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ մանկական վիրաբույժ Աշոտ Հովսփյանը:-