Արմինֆո."Մենք կրկին էթնիկ զտումների լուռ վկաներն ենք": Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, "Ֆրանսիա-Արցախ" բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ով քննադատել է Ֆրանսիայի առաջնորդին և ՄԹ թագավորին՝ Ադրբեջանի կողմից հայերի կոտորածներին չանդրադառնալու համար:
"Ադրբեջանի կողմից հայերի կոտորածների առնչությամբ լռություն պահպանելով՝ նախագահ Մակրոնն ու թագավոր Չարլզ 3-րդը պատմության մաս չդարձան։ Մենք կրկին էթնիկ զտումների լուռ վկաներն ենք", - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը չի սահմանափակվի միայն Արցախով։ "Եկեք մեզ չխաբենք. Ադրբեջանը չի սահմանափակվի արցախահայության կոտորածով։ Ես չեմ հասկանում, թե ինչու է Ուկրաինայի համար մոբիլիզացված միջազգային հանրությունը լքում հայերին", - նշել է նա, այդ առումով հիշեցնելով, որ Հայաստանը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել իր տարածքում Ադրբեջանի կողմից ՝ Թուրքիայի աջակցությամբ