Արմինֆո.Ի պաշտպանություն Արցախի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պաահանջով ակցիաները սկսում են տարածվել նաև Հայաստանի մարզերում։
Մասնավորապես, քաղաքացիների մեծ խմբի գործողությունների արդյունքում արգելափակվել է Սևան - Մարտունի ճանապարհը։ Նորատուս գյուղի մոտ ակցիայի մասնակիցները հայտարարել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին: Ճանապարհին մեծ խցանում է առաջացել:
Միեւնույն ժամանակ, Երևանի Հանրապետության հրապարակում շարունակում է պահպանվել լարված իրավիճակ։ Իրավապահների և "սև բերետավորների" միջև քաշքշուկ է սկսվել, որի ժամանակ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառել։ Ակցիայի մասնակիցների մի մասը բերման է ենթարկվել