Արմինֆո. Ոչ մի միջանցք չի լինելու, իսկ անհրաժեշտության դեպքում Արաքս գետը ներկվելու է ագրեսորների արյամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայերեն գրառում է կատարել Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի հիմնադիր Պույա Հոսեյնին։
Գրառմանը նա կցել է լուսանկար, որում պատկերված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ գետնին տապալված դիակը, որի գլխից հոսող արյունը պատկերում է Հայաստանի Հանրապետության տարածքի քարտեզի տեսքով:
Իրանցի պաշտոնյայի այս գրառումը սոցցանցի ադրբեջանցի օգտատերերի հիստերիայի պատճառ է դարձել ։