Arminfo.info


 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023 13:17
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել համաշխարհային կազմակերպության խաղաղապահներ մտցնել Լեռնային Ղարաբաղ ՝ արցախցիների իրավունքների ապահովման համար

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել համաշխարհային կազմակերպության խաղաղապահներ մտցնել Լեռնային Ղարաբաղ ՝ արցախցիների իրավունքների ապահովման համար

Արմինֆո.Մինչ ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը և միջազգային հանրության բոլոր անդամները հավաքվել են այստեղ աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատման ուղիներ փնտրելու նպատակով, մինչ մենք բոլորս խոսում ենք ուժի կիրառման դատապարտման, մարդու կողմից ստեղծված աղետների հետևանքով մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու հրամայականի մասին, մինչ մեզանից յուրաքանչյուրն այստեղ է գտնվում իր ներդրումն ունենալու խաղաղությանը, սեպտեմբերի 19-ին հարավկովկասյան մեր տարածաշրջանում Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում իր ելույթի ժամանակ։

 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Լեռնային Ղարաբաղի բառացիորեն ամբողջ տարածքը, Ստեփանակերտը և մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվեցին ինտենսիվ և համատարած ռմբակոծման հրթիռների, ծանր հրետանու, մարտական ԱԹՍ-ների և ավիացիայի, այդ թվում՝ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ: Հարձակման ինտենսիվությունից ու դաժանությունից հստակ է դառնում, որ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է:

 

Լայնածավալ այս ռազմական գործողության հետևանքներն ակնհայտ են դարձնում դրանց սոսկալի բնույթը: Դրանք դեռևս շատ նախնական են, քանի որ կենսական ենթակառուցվածքների՝ էլեկտրակայանների, հեռախոսային մալուխների, կայանների և համացանցային սարքավորումների թիրախային հարձակման հետևանքով բնակչությունն ամբողջապես կտրվել է միմյանց հետ կապից և զրկված է տեղում առկա իրավիճակը ներկայացնելու հնարավորությունից: Միևնուն ժամանակ ադրբեջանական զորքերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հիմնական ճանապարհները, ինչն անհնարին է դարձում այցելելն ու տեղում տեղեկատվություն ստանալը:

 

Ներկա պահին հաստատված է 200-ից ավել զոհերի և 400-ից ավել վիրավորի մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում, ինչը նաև այսօր ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Ավելի քան 10.000 անձինք ենթարկվել են բռնի տեղահանման, ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ովքեր մնացել են բաց երկնքի տակ՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների: Հազարավոր ընտանիքներ բաժանվել են: Եթե այս ամենին հավելենք 2020թ. պատերազմի հետևանքով 20.000 բռնի տեղահանվածներին, ակնհայտ կդառնա, տեղում՝ Լեռնային Ղարաբաղում, առկա են հսկայական հումանիտար կարիքներ:

 

Մարդիկ շարունակում են սովահարության մատնվել 10 ամիս շարունակվող շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի սուր պակասի պատճառով։

Առողջապահական համակարգը կաթվածահար է: Հիվանդանոցների էլեկտրականության մատակարարումն ամբողջությամբ խաթարված է, և առկա է դեղորայքի սուր պակաս։ Մարդիկ զրկված են անգամ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Վառելիքի բացակայությունն անհնարին է դարձնում շտապօգնության մեքենաների միջոցով վիրավորների՝ հիվանդանոցներ տեղափոխությունը։

 

Լեռնային Ղարաբաղից ստացվող տեսարաններն իրապես ցնցող են. անօթևան և սովի մատնված կանայք, երեխաներ, տարեց մարդիկ, մայրեր՝ իրենց կորած երեխաների հուսահատ փնտրտուքների մեջ, Ադրբեջանի կողմից իրենց ամուսինների հնարավոր բանտարկության ահից սարսափած ու լացակումած կանայք: Բարդ է հավատալ, որ այս ամենը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ և ոչ թե 100 տարի առաջ, այլ հենց այսօր՝ 21-րդ դարում: Սոցիալական ցանցերը լի են Լեռնային Ղարաբաղում ապրող՝  իրենց բարեկամների և երեխաների փնտրող հայերով: Կացարաններում կամ փողոցներում հարկադրված հայտնված երեխաները հրաժարվում են ընդունել, որ իրենք այլևս անօթևան են և շարունակաբար լացելով խնդրում են ծնողներին վերադառնալ իրենց տներ: Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկի հրետակոծության ժամանակ 8-ամյա տղա է անհետ կորել, նրա 10-ամյա ավագ եղբայրը դարձել է հրետակոծության զոհ, իսկ նրա դին նույնիսկ հնարավոր չի եղել գյուղից դուրս բերել, մյուս կրտսեր եղբայրն էլ վիրավորվել է: Սրանք բազմաթիվ դեպքերի միայն մի քանի օրինակներ են: Ադրբեջանի աչքում այս երեխաներն ահաբեկիչներ են, և իր գործողությունները, հրթիռները, զրահատեխնիկան, հրետանին, անօդաչու թռչող սարքերն ուղղել է հենց այս երեխաների և իրենց ընտանիքների դեմ:

 

Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում առկա են բազմաթիվ կոչեր՝ գտնել անհայտ կորած երեխաներին և կանանց՝ նրանց բռնաբարելու, մասնատելու և շներին կերակրելու նպատակով։ Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածում են Լեռնային Ղարաբաղից հայ կանանց օգտահաշիվները՝ խաղադրույք կատարելով, թե ով է հնարավորություն ունենալու նրանց բռնաբարել, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության տակ:

 

Գործընկերներ, Սա կանխատեսելի էր. հստակ նշաններ կային։ Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք ահազանգում էինք: Միջազգային հանրությունը հրաժարվեց բավարար լրջությամբ վերաբերվել դրան։

Այս ագրեսիան հանդիսացավ Լաչինի միջանցքի 10 ամիս շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պարտադրված սովահարության մատնելու գագաթնակետը։ Սննդի, դեղորայքի, վառելիքի, բնական գազի, էլեկտրաէներգիայի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչությանն արդեն հասցրել էր հումանիտար աղետի եզրին։ Պետք է միամիտ լինել՝ կարծելու համար, որ սա հստակ ծրագրված չէր սկսած անմարդկային արգելափակման մեկնարկից, եթե ոչ նույնիսկ դրանից առաջ՝ նպատակ հետապնդելով կոտրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու կարողությունը՝ դիմադրելու և իրենց կյանքն ու ապրուստը վարելու իրենց նախնյաց հայրենիքում։ Ադրբեջանական ագրեսիան, որն իրականացվեց բացահայտ բարբարոսությամբ և խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, այս ողբերգության վերջնական գործողությունն էր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի արտագաղթին։

 

Երբ Ադրբեջանը արգելափակեց Լաչինի միջանցքը, և մենք 2022թ. դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ նախաձեռնեցինք, այս Խորհուրդն այդպես էլ համարժեք արձագանք չտվեց:

 

Երբ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023թ. փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշումներ ընդունեց, և դրանք անտեսվեցին Ադրբեջանի կողմից, այս Խորհուրդը՝ լինելով հեղինակավոր մարմին, որը կոչված էր ապահովելու ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների իրագործումը, չկարողացավ համարժեք պատասխան տալ:

 

Երբ ապրիլին Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրեց և հետագայում սկսեց առևանգել, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության տակ գտնվող մարդկանց, միջազգային հանրությունը չկարողացավ համարժեք միջոցներ ձեռնարկել:

 

Երբ 2023թ. օգոստոսին Հայաստանը կրկին հրավիրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական հրատապ նիստը՝ նախազգուշացնելով անվտանգության և հումանիտար փխրուն իրավիճակի մասին և կոչ անելով Խորհրդին օգտագործել իր գործիքակազմը բոլոր խնդիրները հասեագրելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չանտեսելու նպատակով, այս Խորհուրդը համարժեք չարձագանքեց։

 

Սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիային նախորդող օրերին, երբ Հայաստանն ահազանգում էր Ադրբեջանի կողմից սպասվող ուժի կիրառման մասին՝ ակնկալելով հստակ միջոցներ ու գործողություններ այս սցենարը կանխելու համար, միջազգային հանրությունը թերահավատորեն արձագանքեց մեր նախազգուշացմանը։

 

Այժմ, երբ Ադրբեջանն արդեն վերսկսել է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, երբ այդ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր տներից և գտնվում է իր հայրենիքից բռնի արտաքսման վտանգի տակ, երբ վերջին 30 տարիների ընթացքում իրենց ընտանիքները և հայրենիքում ազատության և արժանապատվության պայմաններում ապրելու իրենց իրավունքը պաշտպանած շատ մարդիկ գտնվում են զանգվածային ձերբակալությունների և դատապարտման սպառնալիքի տակ, երբ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ այլևս չկա դիտավորություն, այլ առկա են էթնիկ զտումների և զանգվածային վայրագությունների քաղաքականության հստակ և անհերքելի ապացույցներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է գործի։

Չնայած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ադրբեջանական կողմի բոլոր պահանջների ընդունմանը և այսօր ընթացող բանակցություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կրկին թիրախավորվել է տարբեր տրամաչափի զենքերի և ականանետների կիրառմամբ՝ ստիպելով խաղաղ բնակիչներին ևս մեկ անգամ ապաստան գտնել նկուղներում։ Մենք հավատացած ենք, որ նման հարձակումները և հետագա հետապնդումները կշարունակվեն, քանի դեռ չկա հստակ միջազգային գործողություն:

 

Ի դեպ, ինչ վերաբերում է նշված պահանջներին, ես կցանկանայի շատ հստակ և աներկբա հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցել այդ քննարկումներին, և մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի որևէ ներկայության մասին պնդումներն ու հղումները չեն համապատասխանում իրականությանը:

Այս փորձով մենք հստակ տեսնում ենք որոշ դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու մտադրությունը՝ այդ կերպ մարտական գործողությունները տեղափոխելով մեր ինքնիշխան տարածքներ։  Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, որոնք, անշուշտ, չեն կարող որևէ կերպ սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների թողտվություն: Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն և միջազգայնորեն երաշխավորվեն։

Կա նաև մեկ այլ շատ կարևոր ասպեկտ, որը վերաբերում է ներգրավված կողմերին: Ինչպես ես նշեցի, ձեզանից ոմանք ձեր հայտարարություններում դեռևս ընդհանուր կոչերով են դիմում հակամարտության կողմերին: Այս մոտեցումը և այս տերմինաբանությունն այլևս արդիական չեն: Հակամարտության մեջ այլևս կողմեր չկան, բացի մեղավորներից և զոհերից: Հակամարտությունն այլևս չկա, բայց առկա է ոճրագործության իրական վտանգ: Արդյո՞ք դեռ հնարավոր է կանխել դա հիմա: Մենք այստեղ ենք, քանի որ հավատում ենք դրան: Քանի որ մենք դեռ հավատում ենք մարդասիրությանը, միջազգային իրավունքին և Անվտանգության խորհրդի՝ վճռականորեն գործելու կարողությանը, երբ վտանգված են հազարավոր մարդկանց կյանքերը:

 

Պարոն նախագահ,  Այս ամենով հանդերձ, ես կրկին ու կրկին դիմում եմ Անվտանգության խորհրդին՝ ի ցույց դնելու իր վստահելիությունն ու հեղինակությունը՝ ձեռնարկելով հետևյալ հրատապ միջոցները.

 

դատապարտել ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը;

 

պահանջել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ;

 

անհապաղ տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում՝ մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգության իրավիճակի վերահսկման և գնահատման նպատակով;

 

ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան;

 

ապահովել կողմերի լիարժեք բարեխիղճ համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ռազմական գործողությունների հետևանքները վերացնելու համար, ներառյալ՝ դիերի դուրսբերումը և նույնականացումը, մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, մարդասիրական օգնության անվտանգ և անարգել տեղափոխումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին խիստ պահպանմամբ;

 

ապահովել վերջին ագրեսիայի ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան հաստատությունների մոնիտորինգի և վերահսկողության ներքո, ինչպես նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ;

 

ապահովել կենսական նշանակության մատակարարումների, այդ թվում՝ պարենի, դեղորայքի, վառելիքի, գազի և էլեկտրաէներգիայի անհապաղ վերականգնումը;

 

պահանջել անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան;

 

ապահովել Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսության կայուն միջազգային մեխանիզմ` Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար;

 

պահանջել Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմինների ներկայացուցիչների դուրսբերումը մինչև բանակցությունների արդյունքները՝ քաղաքացիական բնակչությանը սպառնացող խուճապը, սադրանքներն ու էսկալացիան բացառելու համար;

 

բացառել Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի նկատմամբ պատժիչ գործողությունները;

 

հնարավորություն ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության մանդատի ներքո խաղաղապահ ուժերի համար՝ պահպանելու կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՀայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է "Ուժեղ Հայաստանը"
Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և ԳեղարքունիքումՈւժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքում
Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացումԴիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտինՓաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Արուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածուԱրուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու
Հայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծՀայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծ
Անկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունովԱնկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունով
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել ենՀայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել են
Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքինՓաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքին
Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
Վարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածություններըՎարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածությունները
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնիցԱշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
Փաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համարՓաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBankՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնումՀայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգումՀայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգում
Հայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելուՀայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելու
ՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասինՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասին
GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըGTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը
Ազատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնինԱզատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնին
Հայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերՀայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր
Նարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համարՆարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերը
Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզըՀայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը
Հայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրելՀայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրել
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատըԱլեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատը
Երևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԵրևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարումՈւրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարում
Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում 
Հայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներիցՀայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներից
Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար 
Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների "պատիվն արատավորող" հրապարակում տարածելու վերաբերյալ գործով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ