Արմինֆո. Այսօր Եվլախում կայացել է Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը Բաքվի ներկայացուցիչների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպումներ անցկացնել։ Այդ մասին սեպտեմբերի 21-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես նշել է վարչապետը, Լեռնային Ղարաբաղի գործընկերները դեռևս հանդես չեն եկել հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությամբ: "Ադրբեջանը, համենայն դեպս, իր պաշտոնական հաղորդագրության մեջ փորձել է տպավորություն ստեղծել, որ գործընթացները դրական հունով են ընթանում", - ասել է նա, նկատելով, որ դա կարող է պայմանավորված լինել ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ կայանալիք քննարկմամբ (այսօր սպասվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ - խմբ.):
Ընդ որում, ինչպես կարծում է ՀՀ վարչապետը, "տարհանումը չպետք է լինի "Ա պլանով", եւ, նույնիսկ "Բ պլանով", այլ պետք է լինի "Գ պլանով"։ Փաշինյանը կրկին ընդգծել է, թե՝ Երեւանն այն տեսակետին է, որ ԼՂ քաղաքացիական բնակչության համար ուղղակի սպառնալիք չկա, առավել եւս՝ հրադադարի պայմաններում: