Արմինֆո.Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար, նխագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Եվլախում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ «Ռոյթերս» գործակալությանը հաղորդել է, որ Բաքվի հետ վերջնական համաձայնություն չկա, պետք է համաձայնեցնել մանրամասները:
<Մենք ունենք ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնություն, բայց սպասում ենք վերջնական համաձայնության. բանակցությունները շարունակվում են: Մենք պետք է քննարկենք շատ, շատ հարցեր և խնդիրներ>, - ասել է Բաբայանը: Նրա խոսքով ՝ վերջնական համաձայնություն դեռ չկա։
Միաժամանակ, պատասխանելով զենքից հրաժարվելու մասին հարցին, Բաբայանն ասել է, որ Արցախի ժողովրդին չի կարելի թողնել մեռնելու, ուստի, առաջին հերթին, պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրվեն: "Մենք չգիտենք, թե անվտանգության ինչ երաշխիք կստանա մեր ժողովուրդը, դա պետք է որոշել", - ասել է Բաբայանը:
Բաբայանը նշել է, որ Ղարաբաղի հայերն իրենց լքված են զգում Ռուսաստանի, Արևմուտքի և Հայաստանի կողմից: <Ցանկացած պահի նրանք (ադրբեջանցիները) կարող են ոչնչացնել մեզ, ցեղասպանություն կազմակերպել մեր նկատմամբ, արդյո՞ք հասկանում եք դա, «Ռոյթերս»։ Արևմուտքը լռում է, Ռուսաստանը լռում է, Հայաստանը լռում է։ Մենք ի՞նչ անենք:>