Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023 17:20
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ պատգամավոր. Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ

ԱԺ պատգամավոր. Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ

Արմինֆո.ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի բաց նամակ է հղել  ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ պարոն Կրիշյանիս Կարինշին և ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:

 

«Սեպտեմբերի 20-ին ձեզ եմ դիմել անհապաղ Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ նախաձեռնելու առաջարկով։ Կարևոր եմ համարում այս նամակում իմ դիրքորոշումն ավելի հստակեցնել, քանի որ, ցավոք, այսօրվա եվրոպական քաղաքական վերնախավերի համար Լեռնային Ղարաբաղի հարցը չափվում է ոչ թե տասնամյակներով, այլ՝ ընդամենը 2020 թվականին հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո ընկած տարիներով։ Այդուհանդերձ, այդ վերնախավերը պետք է գիտակցեն, որ ոչ միայն ուկրաինական, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է որոշելու Եվրոպայի զարգացման ապագա նարատիվները։ Այսպիսով՝

 

1. Ադրբեջանի բռնապետական ռեժիմը հակաահաբեկչական գործողության պատրվակով նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։ Հայտնի է, որ ահաբեկիչն այն մարդն է, ով սպանում է, բռնություն գործադրում, շանտաժի ենթարկում։ Հակամարտության 35 տարիների ընթացքում այս գործողությունների միակ պատասխանատուն Ադրբեջանն էր, մինչդեռ հայերն ընդամենը պաշտպանում են իրենց և իրենց հիմնարար իրավունքները: Պետությունը, որը վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի վրա, և որի 10 միլիոնանոց բնակչությունը պատերազմում է 120 հազար հայերի դեմ, որոնց կեսից ավելին երեխաներ, կանայք և ծերեր են, խոսում է ահաբեկչության մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն և աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ահաբեկչության մասին խոսում է այն պետությունը, որը ֆաշիստական մեթոդներով փորձեց հնազանդեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կիրառելով 9-ամսյա շրջափակում և փաստացի ձգտելով բնաջնջել հայերին սովի միջոցով։

 

2. 1915 թվականից Թուրքիան մտավ այսպես կոչված «Հայկական հարցի» լուծման ակտիվ փուլ, որը նշանակում էր տարածաշրջանի հայ բնակչության առավելագույն ոչնչացում և հայաբնակ տարածքների միջոցով թյուրքական աշխարհի ֆիզիկական վերամիավորում։ Մարդկության դեմ նրանց առաջին հանցագործությունը Հայոց ցեղասպանությունն էր։ Դրան հաջորդեցին պայմանագրեր, որոնցով   նշանակալից հայկական պատմական տարածքներ անցան Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հաջորդ քայլը Սպիտակ ցեղասպանությունն էր, կամ ժամանակակից լեզվով ասած՝ էթնիկ զտումները Նախիջեւանում, որտեղ մեկ հայ անգամ չի մնացել: Այսօր այս ծրագիրը շարունակվում է Լեռնային Ղարաբաղում։ Հաջորդ փուլը լինելու է Հայաստանի զգալի տարածքների բռնազավթումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պատրվակով։ Այսինքն՝ աշխարհը պետք է հասկանա, որ թուրքերը չեն բավարարվելու իրենց ձեռք բերածով. նրանք Հայկական հարցի վերջնական լուծում են փնտրելու։

 

3. Թյուրքական էքսպանսիան շարունակվում է ոչ միայն Եվրասիայի մեր հատվածում, այլև արագորեն ծավալվում է Եվրոպայում։ Մինչ մեր տարածաշրջանում այն դրսևորվում է ռազմական ագրեսիայով, էթնոկրոնական ազգայնամոլությամբ և ոչ թուրք ժողովուրդներին ու պետություններին տիրելու և հնազանդեցնելու ցանկությամբ, Եվրոպայում այն խարխլում է նրա ժողովրդավարական հիմքը: Բռնապետական քաղաքական ռեժիմներ ունեցող երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին փաստացի օրինականացնում է ժողովրդավարության և  բռնապետության համագոյակցությունը հանդուրժելու և ընդունելու պրակտիկան: Ցավոք, այսօր մենք պետք է ընդունենք, որ Եվրոպայի խորհուրդը, որպես ժողովրդավարական արժեքների և ավանդույթների առաջմղման միջազգային մեխանիզմ և գործիք, ձախողել է Խորհրդային Միության փլուզումից ի վեր ժողովրդավարական աշխարհում նախկին խորհրդային պետությունների լիակատար ինտեգրման իր հիմնական առաքելությունը։ Ուստի ինձ թույլ եմ տալիս կանխատեսել, որ մեր կազմակերպության «գաղափարական մահը» կարող է իրականություն դառնալ։

 

4. Տարածաշրջանում մեր կազմակերպության ձախողված առաքելության մասին կվկայի նաև ընթացող խաղաղ գործընթացը։ Ներկայիս բանակցային ձևաչափերի և բովանդակության պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը, որին աջակցում է նաև եվրոպական հանրությունը, մի կողմից կհանգեցնի միայն բռնապետության ամրապնդմանն Ադրբեջանում, նրա վերջնական վերափոխմանը բռնապետական միապետության Եվրոպայի խորհրդին կազմում, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում ներքաղաքական անկայունության աճին՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համար ակնհայտ բոլոր հետևանքներով։ Հետևաբար, ամեն խաղաղություն չէ, որ բերում է ժողովրդավարություն, անվտանգություն և բարգավաճում:

 

5. Ավելին, ժողովրդավարական աշխարհն անդառնալիորեն դեֆորմացվում է, երբ Լեռնային Ղարաբաղի դեպքում ելնում է այն մտքից, որ «հաղթողները չեն դատվում, և նրանք են որոշում խաղի հիմնական կանոնները՝ անկախ միջազգային կարգից և իրավունքից»։ Նման դիրքորոշումը հանգեցրել է Ղարաբաղի հարցի լուծման այն երեք հիմնարար սկզբունքներից հրաժարվելուն, որոնք բազմիցս հնչեցվել են աշխարհի երեք խոշոր տերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, երկրների տարածքային ամբողջականությունը և ուժի կիրառման անթույլատրելիությունը։ Մնացել է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Եզրակացությունն այն է, որ ճկուն ժողովրդավարական աշխարհը դադարում է լինել արդար և առաջնորդվել կարգով: Վերջին տասնամյակների հիմնական դասը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի պրակտիկայից, այն է, որ հարցերը լուծվում են ուժով և ռեսուրսներով, աշխարհաքաղաքական հատուկ շահերով, այլ ոչ թե՝ ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ:

 

6. Իրավիճակը չպետք է տանեք նրան, որ հայերը տեսնեն վերջնական անարդարությունն ու Իլհամ Ալիևի ռեժիմի անպատժելիությունը, ինչպես նաև՝ միջազգային հանրության անտարբերությունը ցեղասպանության նկատմամբ։ Անկախ այսօր ընդունված որոշումներից. դրանք կարող են իրենց բնույթով լեգիտիմ չլինել հայերի ապագա սերունդների համար, քանի որ հակասում են գոյություն ունեցող մարդու հիմնարար իրավունքներին և ընդունվում են պատերազմների, բռնությունների և շանտաժի արդյունքում։ Մենք չպետք է խրախուսենք մեր կազմակերպության ազգերին՝ պաշտպանելու իրենց և իրենց ապագան պատմական հայրենիքում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա անընդունելի պրակտիկային համապատասխան, որը փաստացի չի հանգեցնում վերջիններիս անդամակցության կասեցմանը կամ դադարեցմանը:

 

Պատրաստվում եմ հրապարակել այս նամակը, որպեսզի գործընկերներիցս շատերը կարողանան ծանոթանալ դրա բովանդակությանը և մտածել այն մարտահրավերների մասին, որոնք գլոբալ առումով ծառացած են ոչ միայն հայ ժողովուրդի, այլև՝ ողջ ժողովրդավարական Եվրոպայի առջև», - ասվում է նամակում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կանցկացնի ակցիա հանուն արդարության
Սամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու էՍամվել Կարապետյան․ Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումըԵլիսեյան պալատում տեղի է ունեցել Մակրոնի եւ Փաշինյանի հանդիպումը
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգըՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը
Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում Ամստերդամը կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել քննչական մեկուսարանում "Ուժեղ Հայաստանի" գործչի մահվան փաստի առնչությամբ
IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ
35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել Լավրով․ Հայաստանիը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել
Փաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասինՓաշինյանի կինը Երևանի քաղաքապետին հիշեցրել է մայրաքաղաքը զարգացնելու նրա անմիջական պարտականությունների մասին
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Մհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետՄհեր Գրիգորյան. Հայաստանի իշխանությունները վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի հետ
Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել Հայաստանի օմբուդսմենն ուսումնասիրություն է նախաձեռնել "Ուժեղ Հայաստանի" կողմից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան առնչությամբ
Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում Համախմբված ընդդիմությունը Ստեփանավանում "Ուժեղ Հայաստանի" թեկնածուի մահը հաշվեհարդար է որակել
Թուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասինԹուրք նախարարը հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցումների բացման աշխատանքների ավարտի մասին
Պատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունիցՊատգամավոր․ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից
ՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներՀՀ իշխանությունները մտադիր են ձևավորել հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմներ
Հայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումներըՀայաստանի արդարադատության նախարարը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ մինչեւ տարեվերջ կհաջողվի ավարտել նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները
Հայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ըՀայաստանի արդարադատության նախարարը՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի մահվան մասին․ Կալանքը բացառիկ միջոց է, իսկ այլընտրանքային խափանման միջոցների թիվը գերազանցում է 3000-ը
Հայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումըՀայաստանում կարևորում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը
ՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհըՀԱԿ․ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը
Արդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումներըԱրդշինբանկը Գյումրիում ներկայացրել է բիզնեսի զարգացման ֆինանսական և թվային լուծումները
Հայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունըՀայաստանը նշում է Չինաստանի դատական համակարգի հետ անմիջական մասնագիտական կապերի հաստատման կարևորությունը
Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ավարտել է երեք անձի սպանության գործով նախաքննությունը։
Ընդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքըԸնդդիմադիր. Դատարանը մեղմացրել է 56 օր հացադուլ անած կալանավորի նախնական կալանքը
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասինԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանը չի տեղեկացրել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու իր ծրագրերի մասին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի առաջին նախագահը հաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից
Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԿոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի ԹուրքիաՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Թուրքիա
Ընդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջԸնդդիմադիր գործիչները Փաշինյանի գլխավորած իշխանություններին մեղադրել են բանտում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մահվան մեջ
«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.«Ուժեղ Հայաստան». Կալանավայրում ընդդիմադիր գործչի հերթական մահվան պատասխանատվությունը կրում է Փաշինյանի իշխանությունը.
Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա ՀայաստանումՌուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիրը» պոեմի առաջին թատերական ներկայացումը, որը հիմնված է Ավետիք Իսահակյանի խոսքերի վրա, պրեմիերան կկայանա Հայաստանում
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածունԲանտում մահացել է «Ուժեղ Հայաստանի» կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուն
ՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համարՀՀԿ փոխնախագահը կոչ արեց հայկական կողմին պահանջել ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը՝ քաղաքական կողմնակալության համար
ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարը և Իրանի փոխնախագահը քննարկել են մշակութային համագործակցության հեռանկարները։
Սրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համարՍրբուհի Գալյան. ԱՊՀ արդարադատության նախարարների գագաթնաժողովի անցկացումը Երևանում նոր հնարավորություններ է բացում իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար
Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։Ռուսաստանի արդարադատության նախարարության ղեկավար. Մենք պետք է հանդես գանք որպես իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրավական շրջանակի ճարտարապետներ։
Քննչական կոմիտեն ավարտել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըՔննչական կոմիտեն ավարտել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում ԵրևանումԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենում Երևանում
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Պուրմոհամմադին պատվեց Լորիս Չեկնավորյանին Երևանի Կապույտ մզկիթումՊուրմոհամմադին պատվեց Լորիս Չեկնավորյանին Երևանի Կապույտ մզկիթում
Երևանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցումԵրևանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում
Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին և մնում են Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները, ասում է խորհրդարանի խոսնակըԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն էին և մնում են Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները, ասում է խորհրդարանի խոսնակը
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է ՖրանսիաՀՀ վարչապետը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա
ԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրաԱԳՆ․ Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության հիման վրա
ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասինՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդել են Ազգային ժողովում ծեծկռտուքի փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
Գրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի էԳրոնո․ Եվրամիության համար Հարավային Կովկասի կարեւորությունն անվիճելի է
Ռուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակինՌուսաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի շուրջ 44-օրյա պատերազմի ավարտի օրը թշնամու կողմից սպանված ռուս օդաչուների հիշատակին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները գիտակրթական ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալ
ՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքիցՀԱԿ փոխնախագահ․ Չորրորդ հանրապետության ստեղծման գաղափարի քողի ներքո փորձ է արվում հրաժարվել պատմական շարունակականության սկզբունքից
acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն
"Ուժեղ Հայաստան". Բաքվի պահանջով սահմանադրական հանրաքվեին համաձայնությունը նահանջ է անկախության սկզբունքներից
Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները քաղաքական-տնտեսական համագործակցության օրակարգի վերաբերյալ
Կոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համար
Փաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջՓաշինյանը և Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և դրանց արդյունքում ստեղծվող հնարավորությունների շուրջ
Հայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարիցՀայաստանի իշխանությունները հանրային դժգոհության ֆոնին հրաժարվել են թաղման նպաստները վերացնելու գաղափարից
Արցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանըԱրցախի Հանրային խորհուրդը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի 6-րդ տարելիցին իր պահանջներն է ներկայացրել Հայաստանի կառավարությանը և Ռուսաստանի դեսպանությանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը