Արմինֆո. Արցախում ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով Ստեփանակերտի փողոցները լեփ-լեցուն են տեղահանվածներով։ Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նա ընդգծել է, որ մարդիկ հուսահատ փնտրում են իրենց հարազատներին, զանգահարում են ՄԻՊ գրասենյակ, որպեսզի որևէ տեղեկություն ստանան իրենց մտերիմների մասին: "Մարդիկ քաղցած են, վախեցած եւ լիակատար անորոշության մեջ են", - ընդգծել է Ստեփանյանը: