Արմինֆո. ԱՄՆ ներկայացուցիչները շարունակում են ռազմական համագործակցության հարցեր քննարկել Ադրբեջանի հետ։
Ինչպես հաղորդում է APA-ն, Նյուպորտ քաղաքում (ԱՄՆ) Ռազմածովային ուժերի միջազգային սիմպոզիումի շրջանակում Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Սուբհան
Բեքիրովը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, նավատորմի ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Լիզա Ֆրանկետտիի հետ:
Հանդիպումների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմածովային ուժերի, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև ռազմական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
Ուշագրավ է, որ դեռ երեկ ավելի քան 40 ամերիկացի օրենսդիրներ Բայդենի վարչակազմից պահանջել են դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել Բաքվի իշխանությունների նկատմամբ ՝ Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի պատճառով ։