Արմինֆո. Հայաստանում ԵՄ առաքելությունն ուժեղացված պարեկություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանին և դիմակայության գծում, նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում: Այդ մասին ասվում է X-ում առաքելության պաշտոնական միկրոբլոգում ։
<Սա նպատակ ունի զեկուցել ցանկացած ռազմական գործողության և դաշտային անվտանգության հետ կապված հարցերի մասին: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը մանդատին և աջակցությանը իրավիճակի կայունացմանը", - ասվում է հաղորդագրության մեջ։