Արմինֆո. Այսօր սպասվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ այդ նիստում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանող բանաձևի ընդունումը, որը կվերականգնի նրանց սեփական տներում ապրելու հիմնարար իրավունքը, կախված է, առաջին հերթին, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մյուս բոլոր անդամներից:
Մարուքյանը հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածներից 5 հազար մարդու են տարհանել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ, որը նպատակ էր հետապնդում էթնիկ զտումներ իրականացնել այդ տարածքում:-