Արմինֆո.Ամերիկացի հայտնի ռեփեր Snoop Dogg-ի համերգը, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, հետաձգվել է: Այդ մասին հաղորդել է կազմակերպիչը՝ Dopingspace ընկերությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել էր հարկ վճարողի միջոցներից 2 մլրդ 318 մլն դրամ (շուրջ 6 մլն դոլար ընթացիկ փոխարժեքով) հատկացնել ամերիկացի ռեփերի հյուրախաղերի համար:
<Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը մեզ փոխանցել է Snoop Dogg-ի սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգելու իր որոշումը: Մենք խստագույնս դատապարտում ենք սեպտեմբերի 19 - ին մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան և իրականացված հանցագործությունները", - ասված է հաղորդագրության մեջ: Ընկերությունը հաղորդել է, որ առաջիկայում կհայտնի տոմսերի և նոր համերգի ամսաթվի մասին: