Արմինֆո. Հնդկաստանի ՌՕՈՒ-ը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը արտերկրում՝ ելնելով ռազմավարական շահերից, ռազմական կցորդներ նշանակել Հայաստանում, Իսպանիայում և Կոտ դ ' Իվուարում: Ըստ The Hindu businessline-ի՝ այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Վիվեկ Ռամ Չաուդհարին:
Նա նշել է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կապի երեք սպա կուղարկեն նաև ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարություն: Համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել այս տարվա հունիսին Հնդկաստանի վարչապետ Մոդիի և ԱՄՆ նախագահ Բայդենի միջև: