Արմինֆո. Իրանը վերացրել է դեպի Ադրբեջան և Հայաստան թռիչքների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական Հանրապետություն իրականացվող ավիաչվերթների արգելքը: Այդ մասին հաղորդում է ISNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։
<Երբ տեղեկություններ հայտնվեցին ռազմական գործողություններ սկսելու մասին (Լեռնային Ղարաբաղում - խմբ.), մենք թռիչքների արգելք սահմանեցինք ։ Այսօր հայտնի է դարձել հրադադարի մասին, այդ պատճառով որոշ չվերթների իրականացումը թույլատրվել է", - ասել է գերատեսչության ներկայացուցիչը ։
Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը հաղորդել էր, որ երեքշաբթի գերատեսչությունը թռիչքային անձնակազմին NOTAM ծանուցագիր է ուղարկել, որն արգելում է Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև թռիչքները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ֆոնին: