Արմինֆո.Եվրամիության դիվանագիտությունն ի վիճակի չեղավ արդյունավետորեն արձագանքել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" - ն, այդ մասին Եվրախորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ԵԽ պաշտպանության ենթակոմիտեի ղեկավար, Ֆրանսիայից եվրապատգամավոր Նատալի Լուազոն:
"Մենք ի վիճակի չեղանք կանխել հարձակումը, որը պատրաստվում էր մեր աչքի առաջ", - ասել է Լուազոն:
Նրա ասելով, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգնության կոչերին: "Բարձր ներկայացուցիչը մերժել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցության խնդրանքը, պատճառաբանելով, որ պետք է խաղաղություն պատրաստել, այլ ոչ թե՝ պատերազմ ։ Ընդ որում, Ադրբեջանն ուժեղացնում էր իր առանց այն էլ ճնշող ռազմական առավելությունը, ստանալով սպառազինություն, մասնավորապես, Թուրքիայից և Իսրայելից, ինչի վրա մենք աչք էինք փակում", - ասել է պատգամավորը։
Նրա խոսքով ՝ Եվրախորհրդարանը բազմիցս զգուշացրել էր, սակայն եվրոպական դիվանագիտությունն անտեսել է այդ նախազգուշացումները: "Այսօր ժամանակն է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի ղեկավարների դեմ, որոնք կարծում են, որ մեր պասիվությունը "կանաչ լույս"է տալիս ։ Անգործությունը ազդանշան կլինի բոլոր նրանց համար, ովքեր դիմում են մեզ, որ մեզ վրա հույս դնել չի կարելի", - ասել է Լուազոն ։