Արմինֆո. 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ բնապահպանական ցուցարարների միջոցով ապօրինի արգելափակելու, այնուհետև 2023 թվականի ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինաբար անցակետ դնելու՝ այդպիսով իր քրեական վարքագծին ակնհայտ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու,
2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով սադրանքի դիմելու` երկու ուղղություններով հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները միջանցքով ամբողջովին արգելափակեու, ռուսական խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ բուժառուների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան նախատեսված տեղափոխումները խափանելու, 2022 թվականի դեկտեմբերից պարբերաբար, 2023 թվականի մարտ ամսից ամբողջովին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի, իսկ 2023 թվականի հունվարից՝ էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատելու, այդ կերպ ցեղասպանություն իրականացնելու դեպքի առթիվ մի խումբ քաղաքացիներից ստացված հաղորդումների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն իրենց ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու, դրան ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով` ցեղասպանություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ և կատարվում է նախաքննություն: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում