Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կեղտոտ և էժանագին կեղծիք է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի ենթադրյալ ձայնագրությունը, որը տարածել են ՀՀ իշխանությունների հետ փոխկապակցված մի շարք տելեգրամյան ալիքներ:
«Այդ կեղտոտ և էժանագին կեղծիքը պատրաստվել է նեյրոցանցերի տեխնոլոգիաների կիրառմամբ: Իմ վերջին հեռախոսազրույցը Պուտինի հետ եղել է 2021 թվականի ապրիլին, երբ այցով գտնվում էի Մոսկվայում, և խոսակցության թեման եղել է իրավիճակը Արցախում: Ակնհայտ է, որ այս կեղծիքի՝ հենց այս պահին հայտնվելը կապված է Արցախում ողբերգական իրադարձությունների և ինձ գալիք քաղաքական գործընթացներում չեզոքացնելու հետ», - նշել է Քոչարյանը:
Նշենք, որ ձայնագրությունում Քոչարյանը Պուտինին խնդրում է ապահովել ստեղծված իրավիճակից իր սահուն ելքը, նկատի ունենալով, որ նա ստիպված է եղել քաղաքականություն վերադառնալ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո ՝ ՀՀ գործող իշխանությունների հետ առճակատման պայմաններում։