Արմինֆո.Սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ նախօրեին Երևանում, մասնավորապես, կառավարության շենքի մոտ տեղի են ունեցել ցույցեր՝ իշխանափոխության և կառավարության ղեկավարի հրաժարականի , ինչպես նաև Արցախի և արցախցիների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։ Ակցիայի ժամանակ իրավիճակը լարվել է, ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ։