Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից աջակցել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:
"Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և բոլորը դա հասկանում են։ Տարածաշրջանում ցանկացած այլ կարգավիճակ անընդունելի է",- հայտարարել Է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում։ "Թուրքիան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված քայլերին", - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Անկարան Երևանից ակնկալում է խոստումների իրականացում, մասնավորապես, "Զանգեզուրի միջանցքի" բացում: