Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ հայտարարած, այսպես կոչված, «հումանիտար միջանցքը» արցախահայության համար ծուղակ է, միջազգային հանրությանն ուղղված կեղծիք: Այդ մասին ասվում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
«Այդ միջանցքը օգտագործվելու է մարդկանց առևանգելու համար: Ապացույց են քաղաքացիական անձանց վերջին առևանգումները Հակարի կամրջից: Ադրբեջանն ինտենսիվ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, մարդկանց ստիպում են լքել բնակավայրերը` անունը դնելով «հումանիտար միջանցք» Լաչինով: Սա էթնիկ զտում է, ցեղասպան քաղաքականություն», - ասվում է հայտարարությունում: