Արմինֆո. Ավստրիայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները: Գերատեսչությունը նման հաղորդագրություն է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։
"Խիստ մտահոգված ենք Հարավային Կովկասում ագրեսիայի առնչությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այժմ անհրաժեշտ է ապաէսկալացում", - ասվում է հաղորդագրությունում։