Արմինֆո.Եվրամիությունը ցավում է Լեռնային Ղարաբաղում բռնության սրման հետևանքով մարդկային զոհերի համար: Այդ մասին հաղորդել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
"Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ։ Անհրաժեշտ է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև երկխոսությանը։ Այս ռազմական էսկալացիան չպետք է որպես պատրվակ օգտագործվի տեղի բնակչությանն արտագաղթ պարտադրելու համար", - ասել է նա։
Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը լիովին ներգրավված է աջակցության գործընթացում: