Արմինֆո.Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մասին X սոցիալական ցանցում (նախկին "Twitter") գրել է Եվրախորհրդարանում հայկական հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովը։
<Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա պետք է դադարեցվեն հենց հիմա: Ակնհայտ է, որ նրանց հետևում կանգնած է Պուտինը, ով փորձում է ապակայունացնել Հայաստանը։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի այդ ամենը և թույլ տա Լեռնային Ղարաբաղին վերադառնալ բնականոն կյանքի>, - գրել է զեկուցողը։
Նա հավելել է, որ "մարդասիրական միջանցքները", որոնց նպատակը Լեռնային Ղարաբաղից հայերի վտարումն է, համարժեք են էթնիկ զտումներին: