Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ։
«Ջախջախիչ լուրել են այսօր ստացվել նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի իրական երկխոսություն ապահովվի Բաքվի և Ղարաբաղի հաերի միջև>, - գրել է նա։
Իր հերթին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան:
Նշենք, որ այսօր Ադրբեջանը հակաահաբեկչական գործողության պատրվակով լայնածավալ ագրեսիա է սկսել Արցախի դեմ։ Թշնամական այս գործողության վերջնական նպատակը Արցախի Պաշտպանության բանակի վերացումն է և ԼՂՀ հայաթափումը։ Այդ մասին արդեն բացահայտ հայտարարել է ադրբեջանական կողմը ։ Թշնամական կողմն արցախցիներին արդեն միջանցք է առաջարկել Արցախից դուրս գալու համար ։ Ըստ լրատվամիջոցների՝ թշնամական կողմը հարվածներ է հասցնում նաեւ մանկական հաստատություններին, մի քանի երեխա (առնվազն 7 երեխա) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տեղի ունեցածի ֆոնին ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ։ ՀՀ ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում Բաքվին մեղադրել է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ:
ՀՀ ՊՆ-ն էլ անատամ հայտարարությամբ է հանդես եկել, որ Արցախում ՀՀ զինված ուժեր չկան, և հավելել, որ իրավիճակը հանրապետության սահմաններին համեմատաբար հանգիստ է: