Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումն այս պահին օրակարգում չէ։ Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը։
Ընդ որում, նա հավելել է, որ մնացած բոլոր հանդիպումների մասին ՀՀ ԱԳՆ-ը ժամանակին տեղեկատվություն կտրամադրի:
Բաքվում նույնպես հայտարարել են, որ Միրզոյան-Բայրամով հանդիպում Նյու Յորքում չի նախատեսվում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին: