Arminfo.info



 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023 11:15
Նաիրա Բադալյան

Եթե առավոտյան արթնանալիս չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ. Փաշինյանը ներկա է գտնվել ՔՈԱՖ «Կոնցեպտ» հյուրանոցի բացմանը

Եթե առավոտյան արթնանալիս չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ. Փաշինյանը ներկա է գտնվել ՔՈԱՖ «Կոնցեպտ» հյուրանոցի բացմանը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբեդ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, նախարարներ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլք:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, իր խոսքում վարչապետը ողջունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ վերջին 20 օրվա մեջ Լոռու մարզի այս տարածաշրջանոմ է երկրորդ անգամ: «Երբ գալիս էինք այստեղ, տիկնոջս հետ այդ էի քննարկում, Հայաստանում գործնականում ոչ մի համայնք չկա, որտեղ վարչապետի կարգավիճակում չեմ եղել։ Շատ կարևոր բան է դա ինձ համար, որովհետև մենք լինում ենք ամենատարբեր տեղերում, որտեղ կա կատարված կամ կատարվող աշխատանք: Այդ աշխատանքային ճամփորդություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր երկրի պոտենցիալը։ Եվ ուզում եմ ասել` այն եզրակացությունը, որ ունեցել եմ այս կենտրոն առաջին անգամ այցելության պահին, այդ եզրակացությունն այժմ կրկնապատկել, եռապատկվել է։ Այդ եզրակացությունը հետևյալն է՝ մենք մեր երկրի զարգացման պոտենցիալը կարող ենք կիրառել, կարող ենք բացել միայն կրթության միջոցով։ Ինչո՞ւ եմ բարձր գնահատում ես «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը, նաև այն պատճառով, որ նա չի սահմանափակվում երեխաների, պատանիների, երիտասարդների կրթությամբ։ Այստեղ կիրառվում է մի հայեցակարգ, որը կրթության շահառու է համարում բոլորին՝ անկախ տարիքից և բոլոր նրանց, ովքեր ուզում են կատարելագործել, լավացնել իրենց հմտությունները: Բայց շատ կարևոր է նաև մարդկանց օգնել, որպեսզի նրանք իրենք իրենց խոստովանեն ավելին իմանալու անհրաժեշտությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է, որ Դեբեդ է եկել Կոտայքի մարզից` Բերքի փառատոնից, որտեղ, ըստ էության, խոսակցությունը նույն բանի մասին էր։ «Մեր գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ պրոբլեմները սկսում են այն կետից, որտեղ ինքներս մեզ չենք խոստովանում, որ մենք ինչ-որ բան չգիտենք, և կա մի բան, որ մենք կարող ենք սովորել։ Հետևաբար, ես չեմ ամաչում և չեմ հոգնում դա ասել, բոլորը` սկսած վարչապետից, շարունակած Կառավարության անդամներով, քաղաքացիներով, պաշտոնյաներով, զինվորականներով, եթե ամեն մեկս առավոտյան արթնանալիս նախ չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ։

Հետևաբար, շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ այս սմարթ կենտրոնի զարգացումը։ Ուրախանում եմ, երբ տեսնում եմ Կարո Արմենի նման մեր սփյուռքի ներկայացուցիչների մոտեցումը, որովհետև կարծում եմ, որ նրանք նաև իրենց աշխատանքով փոխում են Հայաստանի վերաբերմունքը սփյուռքի նկատմամբ և սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքով՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Թումո» հիմնադրամի և նմանատիպ այլ ծրագրերի շնորհիվ վերագնահատում ենք բարեգործություն բառը, որովհետև, նրա կարծիքով, շատ կարևոր է նույնիսկ բարեգործական նպատակներով հատկացվող միջոցները ներդնել զարգացման ծրագրերի վրա։

«Եվ ահա սա զարգացման ևս մի ծրագիր է: Սա մի հյուրանոց է, որ այս չքնաղ բնաշխարհում հասանելի կլինի յուրաքանչյուրին, և մյուս կողմից նրա բերած եկամուտները նորից կներդրվեն զարգացման հետագա ծրագրերի համար։ Լոռու մարզ կատարած նախորդ այցի ընթացքում մենք Դսեղում տեսանք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ստեղծած ամբուլատոր կենտրոնը, որը մեծ տպավորություն գործեց: Շատ կարևոր է, որ մեզ մոտ ճարտարապետական նոր ձեռագիր մտնի, նոր մոտեցում մտնի, աշխատանքի կազմակերպման նոր բանաձևեր գործարկվեն։ ՔՈԱՖ հիմնադրամն այդ գործը շատ լավ է անում, և ինձ համար հաճույք է այսօր այստեղ գտնվելն այսպիսի հրաշալի առիթով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամին նմա ծրագրեր իրականացնելու համար:

 

«Այո, սա մի նոր տեղ է, որը համայնքինն է, յուրաքանչյուրինն է, որն իր օգուտներն է բերելու Լոռվա մարզի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության զարգացման գործին։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ օգնում են իմանալ ավելին»,- իր խոսքը եզրափակել է վարչապետը:

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում տեղակայված «Կոնցեպտ» հյուրանոցը, համագումարների կենտրոնը կծառայեն որպես հանգստի, մասնագիտական և հասարակական միջոցառումների վայր՝ այդպիսով ապահովելով Լոռիում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը։

 

«Արդեն քսան տարի է՝ ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ «Կոնցեպտի» մեկնարկով մենք ոչ միայն քաղում ենք մեր երազանքի պտուղները, այլև կերտում նոր ապագա։ Այն մեր թիմի յուրաքանչյուր անդամի ունեցած հզոր ներուժի արդյունքն է, որն ամեն անգամ գործի է դրվում միասնականության և նորարարության շնորհիվ։ Սա ավելին է, քան ուղղակի կառույց․ այն հույսի փարոս է, մեր ընդհանուր երազանքների խորհրդանիշն ու դեպի լուսավոր ապագա ուղին»,- բացման իր խոսքում ասել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը։

 

Դեբեդում հազարավոր այցելուների հյուրընկալած ՔՈԱՖ փառատոնն իր շուրջն է համախմբում Հայաստանի երաժշտական տաղանդներին, մարզաբնակ արտադրողներին և արհեստագործներին։ Այն անցկացվում է «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։

 

Փառատոնի ընթացքում 30-ից ավելի մարզաբնակ ձեռներեցներ, որոնցից շատերը ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի շահառուներ են, ցուցահանդեսային հատվածում ներկայացնում են իրենց արտադրանքը։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու և ձեռք բերելու թեյեր ու գյուղմթերք, հագուստ, խնամքի և կոսմետիկ պարագաներ, ձեռագործ տարբեր իրեր՝ պայուսակներ, հուշանվերներ, ինչպես նաև ժամանցային ծառայություններ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանը որպես հակասեմական երկիր ներկայացնելու Ադրբեջանի փորձերը ձախողվեցին. իսրայելցի վերլուծաբանՀայաստանը որպես հակասեմական երկիր ներկայացնելու Ադրբեջանի փորձերը ձախողվեցին. իսրայելցի վերլուծաբան
Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի գույքըԳլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի գույքը
Ալեն Սիմոնյան․Ադրբեջանը փորձում է արհեստականորեն բարդացնել խաղաղության պայմանագրի կնքումըԱլեն Սիմոնյան․Ադրբեջանը փորձում է արհեստականորեն բարդացնել խաղաղության պայմանագրի կնքումը
Անմեղ մեղավոր. Ռազմագերի Ոսկանյանը Բաքվի խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկմանԱնմեղ մեղավոր. Ռազմագերի Ոսկանյանը Բաքվի խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
Հայաստանում Սիրիայի դեսպան. Սիրիան շահագրգռված է արվեստի տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբՀայաստանում Սիրիայի դեսպան. Սիրիան շահագրգռված է արվեստի տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ
Ալեն Սիմոնյան. Արցախցիները հայրենիք կվերադառնան, թե՝ ոչ, դա արդեն ժամանակի հարց էԱլեն Սիմոնյան. Արցախցիները հայրենիք կվերադառնան, թե՝ ոչ, դա արդեն ժամանակի հարց է
Մի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամինՄի դրամի ուժը՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Ալեն Սիմոնյան. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ քննարկում և պայմանավորվածություն չկաԱլեն Սիմոնյան. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ քննարկում և պայմանավորվածություն չկա
Ռոբերտ Խաչատրյան. Հեռուստաալիքների հեռարձակման շուրջ համաձայնագրի դրույթների խախտման վերաբերյալ ռուսական կողմի հետ խորհրդատվությունները կանցկացվեն այս տարիՌոբերտ Խաչատրյան. Հեռուստաալիքների հեռարձակման շուրջ համաձայնագրի դրույթների խախտման վերաբերյալ ռուսական կողմի հետ խորհրդատվությունները կանցկացվեն այս տարի
Ժաննա Անդրեասյան. Երևանում Snoop Dogg-ի համերգը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին.Ժաննա Անդրեասյան. Երևանում Snoop Dogg-ի համերգը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին.
Փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվենՓետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Կիեւը Հայաստանում Ուկրաինայի գործերի նոր ժամանակավոր հավատարմատար է նշանակելԿիեւը Հայաստանում Ուկրաինայի գործերի նոր ժամանակավոր հավատարմատար է նշանակել
Հերթական հայ ռազմագերուն Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնումՀերթական հայ ռազմագերուն Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում
Լուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համարԼուծումներ՝ Հայաստանում բիզնեսի զարգացման համար
Վայոց ձորի մարզպետն ազատվել է պաշտոնիցՎայոց ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից
Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալը դատական գործընթացներից հետո վերականգնվել է պաշտոնումՎայոց ձորի մարզպետի նախկին տեղակալը դատական գործընթացներից հետո վերականգնվել է պաշտոնում
Գնահատելով և առաջ մղելով փոխգործակցության տնտեսական ձևաչափերը՝ Բաքուն պատրաստ չէ փաթեթով ընդունել ԵՄ Գնահատելով և առաջ մղելով փոխգործակցության տնտեսական ձևաչափերը՝ Բաքուն պատրաստ չէ փաթեթով ընդունել ԵՄ "արժեքային" մոտեցումները. Մարկեդոնով
Ընդդիմադիր. թուրքական քարոզչությունը հասել է Հայաստան եւ արդեն հեռարձակվում է ՀՀՀ եթերումԸնդդիմադիր. թուրքական քարոզչությունը հասել է Հայաստան եւ արդեն հեռարձակվում է ՀՀՀ եթերում
30 վայրկյան` որ ցնցեցին աշխարհը. Հայաստանը ոգեկոչում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը30 վայրկյան` որ ցնցեցին աշխարհը. Հայաստանը ոգեկոչում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
ՀՕՊ միասնական համակարգ կլինի. ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի բացակայությունը չի անդրադառնա որոշման կայացման վրաՀՕՊ միասնական համակարգ կլինի. ՀԱՊԿ ԽՎ-ում Հայաստանի բացակայությունը չի անդրադառնա որոշման կայացման վրա
Հայաստանի ՊՆ պատվիրակությունն Աքրայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանըՀայաստանի ՊՆ պատվիրակությունն Աքրայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը
Օրենքն օրենք է, և քանի դեռ այն գործում է, պետք է այն կատարել. վարչապետՕրենքն օրենք է, և քանի դեռ այն գործում է, պետք է այն կատարել. վարչապետ
Քաղաքական գործիչներին մեզ մոտ չեն սպանում՝ ի տարբերություն նախորդների. Փաշինյանը պատասխանել է նախկին նախագահի պատգամավոր որդունՔաղաքական գործիչներին մեզ մոտ չեն սպանում՝ ի տարբերություն նախորդների. Փաշինյանը պատասխանել է նախկին նախագահի պատգամավոր որդուն
Նիկոլ, որքան կարող ես հեռու փախիր Ռուսաստանից. Սաակաշվիլին շարունակում է խորհուրդներ տալ ՓաշինյանինՆիկոլ, որքան կարող ես հեռու փախիր Ռուսաստանից. Սաակաշվիլին շարունակում է խորհուրդներ տալ Փաշինյանին
Ալիևը հավաստիացնում է. Ադրբեջանը չի ծրագրում օկուպացնել Հայաստանի տարածքըԱլիևը հավաստիացնում է. Ադրբեջանը չի ծրագրում օկուպացնել Հայաստանի տարածքը
Ալավերդիում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է բնորոշել որպես օրենքի հաղթանակ. նախարարԱլավերդիում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է բնորոշել որպես օրենքի հաղթանակ. նախարար
Զախարովա. Հենց արևմտամետների մատուցմամբ՝ ոչ մի բառով չեն հիշատակվել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերըԶախարովա. Հենց արևմտամետների մատուցմամբ՝ ոչ մի բառով չեն հիշատակվել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմական ​​​​​​​  արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմական ​​​​​​​ արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀՀ կառավարությունն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը ՀՀ կառավարությունն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնության իրականացման գործում
Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին. պաշտպանական խումբը կդիմի ՄԻԵԴՎերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին. պաշտպանական խումբը կդիմի ՄԻԵԴ
Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ ներկայացուցչական մարմնին ապօրինի տիրանալու միջոցովԱյն, ինչ տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ ներկայացուցչական մարմնին ապօրինի տիրանալու միջոցով
Սենատոր Բեն Քարդինը Բլինքենին կոչ է արել ջանքերը կենտրոնացնել Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու վրա՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համարՍենատոր Բեն Քարդինը Բլինքենին կոչ է արել ջանքերը կենտրոնացնել Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու վրա՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար
Փաշինյանը կառավարող կուսակցության վարչության նիստ է անցկացրելՓաշինյանը կառավարող կուսակցության վարչության նիստ է անցկացրել
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկումԳյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Պետդեպարտամենտ. Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը կհակասեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերինՊետդեպարտամենտ. Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը կհակասեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մարդասիրական օգնություն է տարել Լոռու մարզում ապաստան գտած արցախցիներինՀայաստանում ԱՄՆ դեսպանը մարդասիրական օգնություն է տարել Լոռու մարզում ապաստան գտած արցախցիներին
Լոռու մարզում նոր անտառ է հիմնվումԼոռու մարզում նոր անտառ է հիմնվում
Հնդկաստանը. որպես G20 երկիր, աջակցում է խաղաղության հասնելուն նպատակաուղղված ցանկացած նախաձեռնության. դեսպանՀնդկաստանը. որպես G20 երկիր, աջակցում է խաղաղության հասնելուն նպատակաուղղված ցանկացած նախաձեռնության. դեսպան
Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկումԵրեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկում
ՌԴ Դաշնության խորհրդում եւ Պետդումայում մեկնաբանել են Մոսկվա՝ ՀԱՊԿ ԽՎ նիստին չմեկնելու Հայաստանի խորհրդարանականների որոշումըՌԴ Դաշնության խորհրդում եւ Պետդումայում մեկնաբանել են Մոսկվա՝ ՀԱՊԿ ԽՎ նիստին չմեկնելու Հայաստանի խորհրդարանականների որոշումը
Այն ամենն՝ ինչ ունենք, օրինական է. Լևոն Քոչարյանը հերքում է իր ընտանիքին վերագրվող միֆերըԱյն ամենն՝ ինչ ունենք, օրինական է. Լևոն Քոչարյանը հերքում է իր ընտանիքին վերագրվող միֆերը
Ռոբերտ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանը "ձեռքերը չի լվացել եւ մի կողմ չի քաշվել", հավաստիացրել է նախկին նախագահի որդին
Ալավերդիում լարված իրավիճակ է, որը պայմանավորված է քաղաքապետի պաշտոնանկությամբԱլավերդիում լարված իրավիճակ է, որը պայմանավորված է քաղաքապետի պաշտոնանկությամբ
Ադրբեջանի ռազմական ներխուժումը ստիպել է 150 հազար մարդու լքել իրենց տները ղարաբաղյան հակամարտության գոտում. ԲորելԱդրբեջանի ռազմական ներխուժումը ստիպել է 150 հազար մարդու լքել իրենց տները ղարաբաղյան հակամարտության գոտում. Բորել
Շվեդ պատգամավորն արտասովոր է համարել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հռետորաբանությունըՇվեդ պատգամավորն արտասովոր է համարել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հռետորաբանությունը
Հայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերովՀայաստանի անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով
ԵՄ դեսպան. Հայաստանի  եւ ԵՄ միջեւ պաշտպանական համագործակցության մանրամասները հայտնի կդառնան ԵՄ տեխնիկական առաքելության Հայաստան այցի արդյունքումԵՄ դեսպան. Հայաստանի  եւ ԵՄ միջեւ պաշտպանական համագործակցության մանրամասները հայտնի կդառնան ԵՄ տեխնիկական առաքելության Հայաստան այցի արդյունքում
ԱԺ նախագահը չի մեկնի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստինԱԺ նախագահը չի մեկնի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Իրավապաշտպան. Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններԻրավապաշտպան. Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ
ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը. Արդյո՞ք դուք դատելու եք ՌԴ նախագահին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համարԱԺ նախագահը՝ ընդդիմությանը. Արդյո՞ք դուք դատելու եք ՌԴ նախագահին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար
ԱՄՆ վաթսուն օրենսդիրներ Կոնգրեսի առաջնորդներին կոչ են արել Հայաստանին անվտանգության բնագավառի օգնություն ուղարկել և աջակցել Արցախից փախստականներինԱՄՆ վաթսուն օրենսդիրներ Կոնգրեսի առաջնորդներին կոչ են արել Հայաստանին անվտանգության բնագավառի օգնություն ուղարկել և աջակցել Արցախից փախստականներին
ԱԺ-ի ընդդիմությունը կարծում է, որ իշխանություններն ընտրել են հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելու ուղղությունըԱԺ-ի ընդդիմությունը կարծում է, որ իշխանություններն ընտրել են հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելու ուղղությունը
Պենտագոնում պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Լաուրա ԿուպերըՊենտագոնում պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Լաուրա Կուպերը
Շուշիում շինարարությունն անդառնալի վնաս է հասցնում հայկական օբյեկտներին. Caucasus Heritage Watch-ի զեկույցՇուշիում շինարարությունն անդառնալի վնաս է հասցնում հայկական օբյեկտներին. Caucasus Heritage Watch-ի զեկույց
Տոյվո Կլաարն արձագանքել է թշնամու կողմից Հայաստանի ԶՈՒ զինծառայողի սպանությանըՏոյվո Կլաարն արձագանքել է թշնամու կողմից Հայաստանի ԶՈՒ զինծառայողի սպանությանը
Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրեել է սադրանքներ իրականացնելով խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու փորձի համարՀայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրեել է սադրանքներ իրականացնելով խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու փորձի համար
Հայաստանն ու Ռուսաստանը Ֆեմիդային չեն հասնի՝ ռուսական սպառազինության մատակարարման հարցում. պաշտպանության փոխնախարարՀայաստանն ու Ռուսաստանը Ֆեմիդային չեն հասնի՝ ռուսական սպառազինության մատակարարման հարցում. պաշտպանության փոխնախարար
Աթենքում սկսել են հունարեն նոր հայկական հանդես հրատարակելԱթենքում սկսել են հունարեն նոր հայկական հանդես հրատարակել
10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը10 միլիոն դոլարին համարժեք դրամ կուղղվի ՀՀ-ում կանանց ձեռներեցության զարգացմանը
Մահացել է ռեժիսոր Սուրեն ԲաբայանըՄահացել է ռեժիսոր Սուրեն Բաբայանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Քաղաքագետ. Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է հավասարակշռություն լինի մի քանի պետությունների միջև ՝ ստատուս-քվոյի ձևավորման ճանապարհովՔաղաքագետ. Հարավային Կովկասի տարածաշրջանում պետք է հավասարակշռություն լինի մի քանի պետությունների միջև ՝ ստատուս-քվոյի ձևավորման ճանապարհով
Հայաստանի արդարադատության նախկին նախարար. Երեւանում ավտոկայանացտեղերի համար վճարի բարձրացումը հակասահմանադրական է եւ հակաօրինականՀայաստանի արդարադատության նախկին նախարար. Երեւանում ավտոկայանացտեղերի համար վճարի բարձրացումը հակասահմանադրական է եւ հակաօրինական
Վարշավայի համալսարանի պրոֆեսորը՝ Հայաստանի մասին. Աշխարհագրորեն մենք իրարից բավականին հեռու ենք, բայց իրականում շատ մոտ ենք և կապված հատուկ թելերովՎարշավայի համալսարանի պրոֆեսորը՝ Հայաստանի մասին. Աշխարհագրորեն մենք իրարից բավականին հեռու ենք, բայց իրականում շատ մոտ ենք և կապված հատուկ թելերով
Փորձագետ. Փորձագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կամ այն ամենը, ինչ ենթադրվում է դրա տակ, լիովին իրագործելի չէ
Քաղաքագետ. Արեւմուտքի կողմից անվտանգության երաշխիքները կհանգեցնեն Հայաստանի համար միանգամայն հակառակ արդյունքիՔաղաքագետ. Արեւմուտքի կողմից անվտանգության երաշխիքները կհանգեցնեն Հայաստանի համար միանգամայն հակառակ արդյունքի
Զախարովա. ՀԱՊԿ-ը, առավել ևս ներկա պայմաններում, կոչված է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործումԶախարովա. ՀԱՊԿ-ը, առավել ևս ներկա պայմաններում, կոչված է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում
Հայաստանի ՆԳՆ-ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ուելսի հավաքականի երկրպագուներին առնչվող միջադեպի վերաբերյալՀայաստանի ՆԳՆ-ը հանդես է եկել պարզաբանմամբ՝ Ուելսի հավաքականի երկրպագուներին առնչվող միջադեպի վերաբերյալ
ԵՄ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տեղի ունեցածը միակողմանի ռազմական քայլ էԵՄ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տեղի ունեցածը միակողմանի ռազմական քայլ է
ԱՄՆ-ում ընդունել են Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող ակտըԱՄՆ-ում ընդունել են Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող ակտը
Ադրբեջանն սպառնացել է Եվրամիությանը՝ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունների ֆոնինԱդրբեջանն սպառնացել է Եվրամիությանը՝ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունների ֆոնին
Հայաստանում կարող է բարձրացվել քաղաքացիների զորակոչային տարիքը. պատգամավորՀայաստանում կարող է բարձրացվել քաղաքացիների զորակոչային տարիքը. պատգամավոր
Ղարաբաղի հայերի իրավունքներն ապահովելու անհրաժեշտության մասին ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքերը հիստերիա են առաջացրել ԲաքվումՂարաբաղի հայերի իրավունքներն ապահովելու անհրաժեշտության մասին ՀՀ-ում Իրանի դեսպանի խոսքերը հիստերիա են առաջացրել Բաքվում
Արցախի օմբուդսմենը Եվրահանձնաժողովի ղեկավարին մեղադրել է երեսպաշտության մեջԱրցախի օմբուդսմենը Եվրահանձնաժողովի ղեկավարին մեղադրել է երեսպաշտության մեջ
Փորձագետ. Հայաստանի կախվածությունը մեկ ուժային կենտրոնից հավասարազոր է ինքնասպանությանՓորձագետ. Հայաստանի կախվածությունը մեկ ուժային կենտրոնից հավասարազոր է ինքնասպանության