Արմինֆո.Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:20-00:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ գերատեսչությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 15-ին` ժամը 21։15-ից մինչև 22։05-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն, իբր, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: