


Արմինֆո.ՈՒԵՖԱ-ն գործ է բացել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ: Դատավարության պատճառը Հայաստան-Խորվաթիա խաղի ուշացումն է։
Նշենք, որ հանդիպումը ստիպված էին ընդհատել խաղի ժամանակ մարզադաշտի վրայով թռչող Արցախի դրոշով դրոնի պատճառով: ՈՒԵՖԱ-ն մեղադրանք է առաջադրել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարզադաշտում անցումներն արգելափակելու, քաղաքական բովանդակություն հաղորդելու, տրիբունաներում պիրոտեխնիկայի առկայության և խաղը ուշ սկսելու համար: Գործի քննության ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի պարտությամբ ՝ 0:1 հաշվով: Պետրակովի սաները ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրափուլում Դ խմբում զբաղեցնում են երրորդ տեղը. նրանց ակտիվում կա 7 միավոր: Առաջատարը Խորվաթիայի հավաքականն է, երկրորդ հորիզոնականում են թուրքերը, որոնք ունեն 10-ական միավոր:



