


Ցեղասպանությունն անհնար է ջնջել մարդկային հիշողությունից, ՙԸնդդեմ Ցեղասպանության հանցագործության՚ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևը:
ՙՄենք կիսում ենք հայ ժողովդի ցավը: Մեր ժողովուրդներին միավորում է պատմության, մշակույթի ընդհանրությունը: Մոսկվայում և Ռուսաստանի շատ քաղաքներում այդ առնչությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում: Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է: Մենք իրավունք չունենք մոռացության մատնել այդ հանցագործությունը՚,- նշել է Պետդումայի փոխնախագահը:
Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում քրիստոնյաների դեմ ագրեսիան այսօր համակարգային ցեղասպանության բնույթ է ձեռքբերել, և դա նույնպես անցյալի ցեղասպանությունները չճանաչելու և չդատապարտելու հետևանք է: Լևիչևը հիշեցրել է, որ Պետդուման դեռ 1995թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև էր ընդունել։ ՙՎաղը Պետդումայի իմ գործընկերները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հայտարարություն կընդունեն՚,- ասել է Լևիչևը:


