Արմինֆո.Պաշտոնական Բաքուն վստահեցնում է, որ սեղմ ժամկետներում հայկական կողմին ուղարկել են խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:
Ինչպես հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, ադրբեջանական կողմը սեղմ ժամկետներում հայկական կողմին է ներկայացրել "Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին" համաձայնագրի նախագծի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:
Ըստ APA-ի՝ նա նշել է, որ հայկական մամուլի տարածած տեղեկատվությունը չի արտացոլում իրականությունը և հերթական շահարկումն է Հայաստանի կողմից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլը հաղորդել էր, որ Երևանն ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ՝ չբացահայտելով այլ մանրամասներ: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Բաքուն դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի առաջարկներին: