Արմինֆո. Եվրամիությունը հուսով է, որ ռուսական մարդասիրական բեռի անցումը Լեռնային Ղարաբաղ կվերսկսի կանոնավոր մատակարարումները տեղի հայ բնակչությանը: Այդ մասին ասվում է Բրյուսելում տարածված Եվրոպական խորհրդի հայտարարությունում։
"Հասկանալով այս զարգացման հետ կապված բոլոր նրբությունները՝ հուսով ենք, որ դա խթան կհաղորդի տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերսկսմանը", - նշվում է հայտարարության մեջ:
Աղդամ-Ասկերան երթուղու բացումը գնահատելով որպես կարևոր քայլ, որը պետք է նպաստի Լաչինի միջանցքի աշխատանքի վերսկսմանը, ԵՄ-ում անհրաժեշտ են համարում ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը ղարաբաղահայությանը՝ տեղում իրավիճակի վատթարացման պատճառով:
Բրյուսելում նաև հույս են հայտնել, որ առաջիկայում Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը ավելի որոշակի քայլեր կձեռնարկեն հաշտեցման և հայ-ադրբեջանական ընդհանուր հարցի լուծման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12 - ի առավոտյան Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական Կարմիր խաչի կողմից մարդասիրական բեռ է հասցվել Լեռնային Ղարաբաղ: Մինչ այդ մարդասիրական օգնություն փոխադրղ բեռնատարը երկու օր մնացել էր ադրբեջանական Բարդայում ։