Արմինֆո.Ռուսաստանը խնդրահարույց հարցերի վերաբերյալ իր մտահոգություններն ուղղակիորեն հասցնում է Թուրքիային, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մոսկվայի բացասական արձագանքը հայ-ամերիկյան զորավարժություններին՝ այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի մեկ այլ երկիր՝ Թուրքիան, պարբերաբար խոշոր զորավարժություններ է անցկացնում ՌԴ մեկ այլ դաշնակցի՝ Ադրբեջանի հետ, և ունի հաստատված ռազմատեխնիկական համագործակցություն Բաքվի հետ:
Զախարովայի ասելով՝ ոչ մի արտաքին ազդեցություն կամ մասնակցություն չպետք է տեղի ունենա՝ ի հեճուկս կամ ի վնաս գոյություն ունեցող պայմանավորվածությունների՝ առանց կողմերի համաձայնության, կամ եթե կա թեկուզ չնչին հեռանկար, որ դա կխախտի ուժերի փխրուն հավասարակշռությունը, որը ձեռք է բերվել դիվանագիտական աշխատանքի եւ միջնորդների ու խաղաղապահների աշխատանքի միջոցով:
"Մենք խնդրահարույց հարցերի վերաբերյալ մեր բոլոր մտահոգությունները հասցնում ենք այն կողմին, որին հարցեր ունենք։ Մասնավորապես, դուք հիմա խոսում էիք Թուրքիայի մասին, մենք ուղղակիորեն նրանց հետ քննարկում ենք այդ հարցերը", - ասել է նա։ Ինչպես նշել է Զախարովան, Մոսկվային մտահոգում է հակամարտության գոտի հասցվող ցանկացած զենք։